Պետրո Պորոշենկոյին խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը հետաձգել է մինչև հուլիսի մեկը
Պետրո Պորոշենկոյին խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը հետաձգել է մինչև հուլիսի մեկը

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը հետաձգել է մինչև հուլիսի մեկը:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի 5-րդ նախագահը ներկայացել էր Կիևի Պեչերի շրջանային դատարան, որտեղ պետք է քննարկվեր նրան խափանման միջոց սահմանելու հարցը:

Զուգահեռաբար, դատարանի մոտ կայացել է Պորոշենկոյի կողմնակիցների ցույցը:

Պորոշենկոն մեղադրվում է Ուկրաինայի արտաքին հետախուզման ղեկավարի տեղակալին անօրեն նշանակելու մեջ: