Պետք է ստեղծել նոր ծրագիր և սոցիալական աջակցության փոխարեն աշխատունակ քաղաքացիներին աշխատատեղեր առաջարկել. Իրակլի Ղարիբաշվիլի
Պետք է ստեղծել նոր ծրագիր և սոցիալական աջակցության փոխարեն աշխատունակ քաղաքացիներին աշխատատեղեր առաջարկել. Իրակլի Ղարիբաշվիլի

Սոցիալական քաղաքականության շրջանակներում չափահաս, աշխատունակ բնակչությունը, մեր քաղաքացիները ընտելացել են աղքատությանը, գործազրկությանը, անգործությանը։ Տարրական կենսապայմանները բարելավելու մոտիվացիա չունեն, և սա աղետ է, մտահոգիչ: Մենք՝ որպես կառավարություն, պետք է համարձակ, արդյունավետ քայլեր ձեռնարկենք,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, ունի գաղափար, նախաձեռնություն՝ ստեղծելու աշխատանքային խումբ, որն առաջիկայում կներկայացնի նոր սոցիալական տեսլական։

«Ուզում եմ սկսել սոցիալական քաղաքականությունից։ Ինչպես գիտեք, առկա սոցիալական քաղաքականությունը ցույց է տալիս, որ ներկայիս դինամիկան, միտումները ընդհանուր առմամբ անհանգստացնող են։ Կոպիտ ասած, իրականում մեր գործող սոցիալական քաղաքականության շրջանակներում մենք մեր չափահաս, աշխատունակ բնակչությանը ընտելացրել ենք աղքատության, գործազրկության, անգործության հետ։ Փաստորեն, այսօր աշխատունակ, սոցիալապես անապահով քաղաքացուն չի դրդում նոր աշխատանք սկսել՝ վախենալով, որ դրանից հետո պետությունը չի մատուցի սոցիալական օգնություն։ Տարրական կենսապայմանները բարելավելու մոտիվացիա չունեն, և սա աղետ է, անհանգստություն: Մենք՝ որպես կառավարություն, պետք է համարձակ, արդյունավետ քայլեր ձեռնարկենք։

Այդ նպատակով ես արդեն զրույցներ եմ ունեցել կառավարության անդամների, տնտեսական թիմի հետ։ Ես գաղափար և նախաձեռնություն ունեմ ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլիի գլխավորությամբ։ Առաջիկա օրերին, մի քանի շաբաթից մենք կներկայացնենք նոր սոցիալական տեսլական, քաղաքականություն, թե ինչպես կարելի է արատավոր համակարգը փոխարինել նոր առողջ համակարգով։ Ինչը նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք նոր ծրագիր, դա կլինի հանրային աշխատանքների ծրագիր, աշխատատեղեր և սոցիալական աջակցության փոխարեն աշխատունակ քաղաքացիներին պետք է աշխատատեղ առաջարկենք։ Մենք կարող ենք հազարավոր և տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծել յուրաքանչյուր քաղաքի համար, յուրաքանչյուր մունիցիպալիտետի համար։ Սրա վրա սկսել ենք աշխատել թիմի անդամներով, կառավարության անդամների հետ։ Հավատում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում մենք կներկայացնենք արդեն իսկ հաստատված ծրագիր, որը փորձարկվել և հաստատվել է հաջողակ եվրոպական երկրներում:

Մենք՝ քաղաքացիներս, ընտելացել ենք աղքատության, անգործության, այս իսկապես անտանելի վիճակին։ Այսօրվա դրությամբ ունենք մոտ 600 000 սոցիալապես անապահով քաղաքացի, որից առնվազն 200 000-ը, եթե ոչ ավելին, աշխատունակ քաղաքացիներ են, ովքեր գործող սոցիալական քաղաքականության պատճառով չունեն աշխատանք փնտրելու մոտիվացիա։ Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք, որ եթե մարդը գնում է հեռուստացույց, սառնարան, ուրեմն միավորներ է կորցնում, սոցիալական օգնությունը կորցնում է։ Եթե ​​շուկայում առկա է սեզոնային սոցիալական աշխատանք, նրանք շահագրգռված չեն միաժամանակ աշխատանք գտնելու և հավելյալ եկամուտ ստանալու հարցում։ Ուրեմն պետք է ճկուն համակարգ ստեղծենք, որը մի կողմից ստանա գոնե այն օգնությունը, որն այսօր ստանում են աշխատավարձի տեսքով, բայց կոնկրետ համայնքային գործունեության համար, իսկ մյուս կողմից՝ ինչից կարող են սկսել նոր աշխատանք: Նրանք պետք է ազատություն ունենան դա անելու, երկու-երեք աշխատատեղ ստանան և ավելի շատ փող աշխատեն իրենց ընտանիքի համար, գնեն սառնարաններ, հեռուստացույցներ, վերանորոգեն տները, գնեն տներ և այլն։ Սա պետք է լինի մեր գերխնդիրը, ես մեծ ցանկություն ունեմ հունվարից սկսել այս նոր ծրագիրը, որը, կարծում եմ, ամբողջությամբ կփոխի իրականությունը և իրականում կստեղծենք աշխատանքային նոր մշակույթ, հնարավորություն կտանք բնակչությանը, մեր աշխատունակ քաղաքացիներին, իրական աշխատանքով զբաղված լինելու զգացում, իսկական աշխատանք։ Պետք է մեր քաղաքացիներին սովորեցնել քրտնաջան աշխատանքին: Իհարկե, նրանք բոլորն էլ ցանկանում են աշխատանք գտնել, բայց եթե պետությունը չի ստեղծում պայմաններ, ապա դա խոչընդոտ է նրանց համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։