Պետեր Մադյար. Դատախազության նյութերից պաշտոնապես հայտնի է դարձել, որ Օրբանի կառավարությունը հանցավոր կազմակերպություն էր

12:16, 30.09.2026

Հունգարիայի վարչապետի թեկնածու Պետեր Մադյարը հայտարարել է, որ դատախազության նյութերով պաշտոնապես հայտնի է դարձել, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը «տնտեսական և քաղաքական մաֆիա», այսինքն՝ հանցավոր կազմակերպություն է ներկայացրել։

«Դատախազության նյութերից հիմա արդեն պաշտոնապես հայտնի է դարձել, որ Օրբանի կառավարությունը տնտեսական և քաղաքական մաֆիա էր, այլ կերպ ասած՝ հանցավոր կազմակերպություն»,- գրում է Մադյարը։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում հայտնի կդառնա, թե որքան ժամանակ կկարողանան «այս մաֆիոզները» պահպանել լռությունը։

«Շուտով հայտնի կդառնա, թե որքան ժամանակ կկարողանան այս մաֆիոզները պահպանել «օմերտան»՝ լռության կոդեքսը»,- գրում է Մադյարը։

Նմանատիպ