Պետեր Ֆիշերը շնորհավորում է Վրաստանի հավաքականին Եվրոպայի առաջնությանը մասնակցելու կապակցությամբ
Պետեր Ֆիշերը շնորհավորում է Վրաստանի հավաքականին Եվրոպայի առաջնությանը մասնակցելու կապակցությամբ

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը շնորհավորում է Վրաստանի հավաքականին Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ։

Այս մասին Ֆիշերը գրում է սոցցանցում։

«Շնորհավորում եմ Վրաստանին։ Վրաստանը դուրս եկավ Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին։ Հուսով եմ՝ այնտեղ կհանդիպենք»,- գրել է Ֆիշերը։

Երեկ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանին ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։