Պետդեպարտամենտ. ԱՄՆ մտահոգված է, որ Ռուսաստանի սահմանափակումները թույլ չեն տա ԵԱՀԿ առաքելությանը դիտորդել Դումայի ընտրությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված են, որ Ռուսաստանի իշխանության սահմանած սահմանափակումները թույլ չեն տա, որ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելությանը անկախ դիտորդություն ունենան սեպտեմբերյան Դումայի ընտրություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է ԺՀՄԻԳ և խորհրդարանական վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը, որ նման սահմանափակումների պայմաններում նրանք չեն կարող արդյունավետորեն հետևել ընտրություններին:
Ըստ պետդեպարտամենտի, չնայած ԵԱՀԿ դիտորդների բացակայությանը, միջազգային հանրությունը կհետեւի Դումայի ընտրություններին, ինչպես նախընտրական ընթացքին, այնպես էլ ընտրությունների օրը՝ պարզելու համար, թե արդյոք ազատ և արդար են ընտրությունները:
«Ռուսաստանը չի խուսափել միջազգային ուշադրությունից», – ասված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ի երեկ տարածած հայտարարության համաձայն, ԵԱՀԿ -ն չի կարող դիտորդներ ուղարկել Ռուսաստան կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ իշխանության կողմից սահմանված սահմանափակումների պատճառով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հրավիրվել են Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին սեպտեմբերի 17-19-ը, սակայն Ռուսաստանի իշխանությունը սահմանափակել է այդ հաստատություններից դիտորդների թիվը` համապատասխանաբար 50-ով և 10-ով: Ռուսաստանի իշխանությունը դիտորդական առաքելությունների անդամների թվի կրճատումը բացատրում է երկրում տիրող սանիտարահամաճարակային իրավիճակով: