Պենտագոնի լրատվությամբ, Սիրիայի ուղղությամբ արձակվել է 105 հրթիռ
Սիրիայում երեք նշանակետի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 105 հրթիռ,-այս մասին լրատվությունը տարածել է պենտագոնը:
Ինչպես հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը, արձակված բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները:
Նրա խոսքերով, դաշնակիցները դիմել են բոլոր միջոցներին և զգուշացումներին, որ հարվածները իրականացվեին միայն ընտրված թիրախներին:
Բացի այդ, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի միավորված շտաբի տնօրեն, գեներալ Մակքենզին, կոորդինացված հարվածները Սիրիայի քիմիական հնարավորությունները զգալիորեն ետ են մղել:
Նրա խոսքերով Սիրիայի ուժերը ոչ մի հրթիռ չեն խոցել: