Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Եմենում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է Եմենում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին: Այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ, որը գտնվում է Միացյալ Նահանգներում, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Եմենում պատերազմին քաղաքական լուծում գտնելու հրատապ անհրաժեշտություն կա: Նա հույս է կապել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչի խաղաղ ջանքերի հետ:
«Մենք նաև պետք է ակտիվացնենք ջանքերը Եմենում քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորման համար, և աջակցում ենք ձեզ այս հարցում», – ասել է նա՝ աջակցություն առաջարկելով Էր Ռիադին:
Հարցին, արդյոք մտադիր է նա Եմենի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հարցը քննարկել, Մեթիսն ասել է.
«Մենք մտադիր ենք վերջ դնել այս պատերազմին: Մենք մտադիր ենք վերջ դնել այս ամենին՝ Եմենի բնակիչների համար լավ պայմաններով, հաշվի առնելով թերակղզու ժողովուրդների անվտանգությունը»:
Հեղինակ -
Edgar Barsegyan