Պենտագոնը Ուկրաինայի համար 182 մլն դոլար արժողությամբ «Նասամ» զենիթահրթիռային համալիր կգնի

11:42, 27.08.2022

Պենտագոնը Ուկրաինայի համար կգնի 182 մլն դոլար արժողությամբ զենիթահրթիռային «Նասամ» համալիրը։

Պաշտպանության նախարարությունն արդեն պայմանագիր է կնքել ամերիկյան «Raytheon» ընկերության հետ։ Խոսքը վեց միավորի մասին է։

Համակարգերի առաքման վերջին ժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի 23-ը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը լրացուցիչ 3 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային։ Նշված զենիթահրթիռային համակարգերը կֆինանսավորվեն այս գումարից։

Նմանատիպ