Պենտագոնը տասնյակ միլիոններ է ծախսել ՉԹՕ-ների ուսումնասիրության համար
Տարիներ շարունակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գաղտնի ուսումնասիրել է չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ), հաղորդում է DW-ն։
Ամեն տարի գրեթե 22 միլիոն դոլար է հատկացվել «Օդում և տիեզերքում սպառնալիքների հայտնաբերման ծրագրին»՝ թաքցնելով այն ընդհանուր ռազմական բյուջետային հատկացման մեջ։ Այս մասին հաղորդում են The New York Times-ը եւ Politico-ն։
Պարբերականները հաղորդում են,որ այս ծրագիրը մեկնարկել է 2007 թվականին: Պենտագոնը հաստատել է այս տեղեկությունը, ընդգծելով, սակայն, որ նախագիծը 2012 թվականին կրճատվել է ծախսերի խնայողության համար: Այնուամենայնիվ, պարբերականների աղբյուրները հայտնում են, որ ֆինանսավորման ավարտից հետո Պենտագոնի աշխատակիցները իրենց հիմնական պարտականությունների հետ մեկտեղ շարունակել են ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին նյութեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan