Պենտագոնը ՈՒկրաինայի պաշտպանունակության բարձրացման համար հատկացրել է 200 մլն. դոլար
Պենտագոնը ՈՒկրաինայի համար հատկացրել է 200 մլն. ԱՄՆ դոլար: Ինչպես հայտարարում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում, նշված գումարը ծախսվելու է հավելյալ զորավարժությունների, ինչպես նաև ռազմական սարքավորանքների նորացման և ՈՒկրաինայի պաշտպանունակության բարձրացման վրա:
Պենտագոնում ասում են, որ 200 մլն. դոլարի տրամադրումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է ՈՒկրաինայի անվտանգությամբ: 2014 թվականից մինչ այսօր, Պենտագոնը ՈՒկրաինային փոխանցել է մոտ մեկ մլրդ. դոլար:
Ֆինանսական օգնության նոր փաթեթով տրամադրված գումարով ծրագրվում է նորացնել սպառազինությունը:
Պենտագոնում նշել են, որ ուկրաինացի զինվորականներին օգնությունը համընկնում է ՈՒկրաինայի կողմից հաստատված ազգային անվտանգության օրենքին:
Հեղինակ -
Edgar Barsegyan