Իրանի նախագահը Պենտագոնը ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
Իրանի նախագահ, Հասան Ռոհանին Պենտագոնը ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այսուհետ, Իրանի համար ահաբեկիչների թվում է նաև ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչությունը, նրա հետ առընչվող կազմակերպությունները և հաստատությունները:
Իրանի նախագահից առաջ օրինագիծը հաստատվել է Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի կողմից, որն օրինագծերը քննարկում է երկրի սահմանադրությանը և իսլամական նորմերին համապատասխան:
Բացի այդ, օրինագծով նախատեսվում է 200 միլիոն եվրո հատկացնել իսլամական հեղափոխության պահապանների կորպուս մտնող «Ալ-Քուդսի» ուժերը ամրապնդելու համար:
ԱՄՆ զինված ուժերը ահաբեկչական կազմակերպություն Իրանի խորհրդարանը հայտարարել էր հունվարի 7-ին: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ գեներալ Ղասեմի սպանության համար Իրանը վրեժ է լուծելու: