Պենտագոնը Ջեյմս Մետիսի և Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպման մասին տարածել է հայտարարություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի և Վրաստանի վարչապետի միջև կայացած հանդիպման կապակցությամբ տարածել է հայտարարություն:
Ինչպես հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Վայթը, Ջեյմս Մետիսը Մյունխենում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության և երկու երկրների համագործակցության զարգացման հարցեր»:
«Շեշտադրվել է ուշադրությունը պաշտպանության ոլորտում Վրաստանում բարեփոխումների ընթացքին, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության ինտեգրման գործընթացին, ընդգծվել է, որ ԱՄՆ-ը Վրաստանին հաստատապես աջակցում է ՆԱՏՕ-ին ինտեգրման գործում»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, Մետիսը մեկ անգամ ևս նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ամուր աջակցությունը Վրաստանի նկատմամբ, ինչպես երկրի պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից, այնպես էլ՝ եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու գոծընթացում:
Նշվում է, որ Կվիրիկաշվիլին «ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցության համար՝ նշելով, որ անցած տարին առանձնակի հաջող է եղել երկու երկրների համագործակցության զարգացման առումով»:
Հեղինակ -
Edgar Barsegyan