Պենտագոնը հայտարարել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից երկաթուղով մարտավարական միջուկային զենք տեղափոխելու մասին

Պենտագոնը տեղեկություն չունի, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք տեղափոխել երկաթուղով։ «Reuters» գործակալությունը տեղեկությունը տարածում է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի հիման վրա։

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերի խոսքով՝ ամերիկացի զինվորները չեն տեսնում որևէ բան, որը կստիպի Ամերիկային ​​փոխել իր միջուկային ուժերի տեղակայումը։

«Ես տիրապետում եմ միայն բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությանը», – ասել է Լորա Կուպերը:

Նրա խոսքով՝ Պենտագոնը ուշադիր հետեւում է Ռուսաստանի միջուկային ուժերին։

Նախօրեին «The Times» հրատարակությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է «միջուկային գնացք» ուղարկել Ուկրաինայի սահման։