Պենտագոնը 8,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Boeing-ի հետ՝ Իսրայելի համար F-15 կործանիչներ կառուցելու համար
Պենտագոնը 8,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Boeing-ի հետ՝ Իսրայելի համար F-15 կործանիչներ կառուցելու համար

Պենտագոնը 8.6 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing ընկերության հետ՝ Իսրայելի համար F-15 ռազմական ինքնաթիռների արտադրության նպատակով։

Ինչպես հայտնում է «Reuters»-ը, այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Պենտագոնի հայտարարության համաձայն՝ պայմանագիրը ներառում է 25 նոր F-15IA ինքնաթիռների նախագծում, ինտեգրում, սարքավորում, փորձարկում, արտադրություն և մատակարարում Իսրայելի ռազմաօդային ուժերի համար։ Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է ևս 25 ինքնաթիռի ավելացման հնարավորություն։