Պենտագոնը 1,2 միլիարդ դոլար կվճարի այն ընկերությանը, որը պետք է Ուկրաինային մատակարարի վեց միավոր «Նասսամս»
Պենտագոնը 1,2 միլիարդ դոլար կվճարի այն ընկերությանը, որը պետք է Ուկրաինային մատակարարի վեց միավոր «Նասսամս»

Պենտագոնը 1,2 միլիարդ դոլար կվճարի «Raytheon Technology» ընկերությանը, որը պետք է Ուկրաինային մատակարարի ամերիկյան «NASAMS» հակաօդային պաշտպանության համակարգի վեց միավոր։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արդեն Ուկրաինային է փոխանցել «Նասամս» տեսակի հակաօդային պաշտպանության երկու համակարգ, որոնք կարճ և միջին հեռահարության միջոցներ են։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի «NASAMS»-ի ութ միավոր: