Պենտագոն. Ջո Բայդենի ելույթը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չի ազդի ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների վրա

16:10, 27.04.2021

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ չպետք է ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա, – ասաց ԱՄՆ պաշտպանության գերատեսչության խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք պաշտոնական Անկարայի հետ ռազմական հարաբերությունների մեջ փոփոխություն չենք ակնկալում: Թուրքիայի Հանրապետությունը Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակից պետություն է», – նշեց Քիրբին:

Պենտագոնի խոսնակը հույս հայտնեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմական կապերը հետագայում միայն կամրապնդվեն:

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի հետ կապված իրադարձությունները ցեղասպանություն որակեց: Նրա նախորդները մշտապես խուսափում էին օգտագործել այդ տերմինը: Իր հերթին, պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է 1915-ի իրադարձությունների նման նկարագրությունը՝ ասելով, որ դա ոչ թե ցեղասպանություն էր, այլ ներքին քաղաքացիական առճակատում, որի հեևանքով զոհվեցին ազգությամբ հայեր և թուրքեր:

Նմանատիպ