Պենտագոն. Ավիահարձակման նպատակն էր՝ զսպել Իրանի առաջիկա հարձակումը
ԱՄՆ-ում հաստատում են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունը: Պենտագոնի տեղեկությամբ, հարձակման հրամանն արձակել է անձամբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հարձակման նպատակն էր՝ զսպել Իրանի առաջիկա հարձակումը: ԱՄՆ-ը կձեռնարկի բոլոր միջոցները՝ աշխարհում իր քաղաքացիներին և շահերը պաշտպանելու համար»,- նշված է Պենտանոգի հայտարարության մեջ:
Իրանցի գեներալի վրա հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունում ցուցարարների ներխուժումից հետո: Պենտագոնում պնդում են, որ դեսպանության վրա հարձակման հրամանն արձակել է գեներալ Ղասեմ Սոլեյմանը: