Մայք Պոմպեոն հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի բոլոր երկրներին, ովքեր զենքով առևտուր կանեն Իրանի հետ
Մայք Պոմպեոն հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի բոլոր երկրներին, ովքեր զենքով առևտուր կանեն Իրանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներով է սպառնում բոլոր երկրներին, ովքեր զենքով առևտուր կանեն Իրանի հետ: Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ ասված է, որ պաժամիջոցները կվերաբերեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, բացի այդ այն անձանց նկատմամբ, ովքեր կապահովեն տեխնիկական պատրաստությունը, ֆինանսական օգնությունը և զենքի հետ կապված այլ օգնությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղարն ասում է, որ բոլոր երկրները, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ և կայունությամբ մերձավոր արևելքում, «պետք է ձեռնպահ մնան Իրանի հետ զենքով առևտրից»:
«Դեպի Իրան սովորական զենքի որոշակի տեսակի արտահանումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1929 բանաձևի խախտում է և Իրանից ցանկացած զենքի կամ զինամթերքի գնումը կլինի 1747-րդ բանաձևի խախտում»,- հայտարարել է պետքարտուղարը:

Իրանի համար զենքի էմբարգոն վերացվել է հոկտեմբերի 18-ին: