Պենտագոն. ԱՄՆ-ը 3000 հավելյալ զինվորական կտեղակայի Մեքսիկայի սահմանին
ԱՄՆ-ը 3000 հավելյալ զինվորական կտեղակայի Մեքսիկայի սահմանին։ Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ դա ավելի մեծ ճկունություն կստեղծի անօրինական միգրանտների հոսքը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը զսպելու ջանքերում։
Ըստ Պենտագոնի, նրանք չեն մասնակցի արտաքսման գործողություններին, նրանց խնդիրն է լինելու հայտնաբերել և վերահսկել ապօրինի միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, ինչպես նաև ապահովել ադմինիստրատիվ, նյութատեխնիկական աջակցություն և օգնություն ցուցաբերել իրավապահներին և սահմանապահներին:
ԱՄՆ նախագահը սկսել է պայքարել անօրինական միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։