Պելեն հոսպիտալացվել է
Պելեն հոսպիտալացվել է

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հոսպիտալացվել է Բրազիլիայում: Պատճառը օրգանիզմի հյուծվածությունն է, հաղորդում է mirror-ը: 77-ամյա Պելեն պետք է հանգստյան օրերին Լոնդոնում մասնակցեր Ֆուտբոլային թեմայով գրողների ասոցիացիայի պարգեւատրությանը, սակայն ստիպված կլինի բաց թողնել արարողությունը:

Այս շաբաթ Պելեն Ռիո դե Ժանեյրոյում ներկա է եղել Կարիոկա նահանգի առաջնության բացմանը: Դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած 2018թ. աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ Պելեն ներկա էր հաշմանդամի անվասայլակով: