Պեկկա Հաավիստոն նշում է, որ Ֆինլանդիան զգալիորեն կկրճատի Ռուսաստանի քաղաքացիների համար տուրիստական վիզաների տրամադրումը
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հայտարարության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը զգալիորեն կկրճատվի։
Այս մասին Պեկկա Հաավիստոն հայտարարել է ֆիննական լրատվամիջոցների հետ զրույցում։
Նախարարի խոսքով՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն սահմանել է, թե ինչպես կարելի է սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների համար տուրիստական վիզաների տրամադրումը։
«Գործնականում դա կլինի հետևյալ կերպ՝ երկուշաբթի օրը դուք կկարողանաք փաստաթղթեր ներկայացնել տուրիստական վիզայի համար, իսկ երեքշաբթիից ուրբաթ՝ ընտանեկան իրավիճակների, ուսման, աշխատանքի կամ այլ պատճառների համար»,- պարզաբանեց Հավիստոն։
Ըստ Հավիստոյի՝ նոր ներդրված կանոնները զգալիորեն կդանդաղեցնեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վիզաների տրամադրումը։