Պեկինում անհայտ տղամարդը հարձակվել է դպրոցականների վրա, կան տուժածներ
Պեկինում անհայտ տղամարդու հարձակումից տուժել է 20 երեխա: Ինչպես փոխանցում է չինական «Սինխուա» գործակալությունը, հանցագործը հարձակվել է դպրոցներից մեկի վրա:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: Մամուլի փոխանցմամբ, երեք երեխա համեմատաբար ծանր վիճակում է: Նրանք դանակով վնասվածքներ են ստացել գլխի մասում:
Հարձակվողը արդեն ձերբակալված է:
Տեղում մոբիլիզացված են ոստիկանները և շտապ օգնության բրիգադները:
Հեղինակ -
Edgar Barsegyan