Պեկինի փողոցում կոտրել են «Այտեքնիքս» խանութը: Դեպքը տեղի է ունեցել այսօր լուսաբացին:
Խանութից տարել են հեռախոսներ, այփադներ, մաքբուքներ և աքսեսուարներ:
Ինչպես ասում են խանութի աշխատակիցները, նրանք ունեն տեսագրություն, որտեղ երևում է, որ չորս մարդ դեռ քար է նետել խանութի ուղղությամբ, կոտրել ապակիները, իսկ այնուհետև՝ մտել ներ և դուրս բերել տեխնիկան:
Նրանց տեղեկությամբ, պարեկային ոստիկանության աշխատակիցները տեխնիկային մի մասը հայտնաբերել են ճանապարհին ընկած և հետ վերադարձրել:
Տեղում աշխատում էին պարեկային ոստիկանության աշխատակիցները և փորձագետ-քրեագետները:
Խանութի ներկայացուցիչները նշում են, որ սա խանութը կոտրելու երկրորդ դեպքն է վերջին մեկ տարվա ընթացքում:
ՆԳն-ի տեղեկությամբ, փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 177-րդ՝ գողության հոդվածով: