Պայթյունի հետևանքով տուժած երեք երեխայից, որոնք գտնվում են Իաշվիլիի կլինիկայում, ոչ մեկի վիճակը ծանր չէ. Դավիթ Սերգիենկո
Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժած երեք երեխայից, որոնք գտնվում են Իաշվիլիի կլինիկայում, ոչ մեկի վիճակը ծանր չէ,-այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն:
Առողջապահության նախարարը Իաշվիլիի կլինիկա է այցելել տուժածներին տեսակցելու նպատակով:
«Իաշվիլիի կլինիկայում գտնվում է երեք երեխա, նրանցից երկուսը ունեն թեթև վնասվածքներ, երրորդ երեխայի վիճակը միջին է, նա ունի գլխի վնասվածք: Բարեբախտաբար նրանք չունեն ծանր վնասվածքներ: Այժմ սպասում ենք չորրորդ երեխային, իսկ հինգերրորդը գտնվում է Ղուդուշաուրիի կլինիկայում, որին պետք է տեսակցեմ և տեղեկանամ նրա առողջական վիճակի մասին»,-հայտարարել է Դավիթ Սերգիենկոն:
Դիդի Դիղոմիում պայթյունի հետ.անքով զոհվել է երեք մարդ: Նախնական տեղեկությամբ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:
Հեղինակ -
Edgar Barsegyan