«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն Դիդի Դիղոմիում տեղի ունեցած փաստի առնչությամբ տարածել է հայտարարություն
«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն Դիդի Դիղոմիում տեղի ունեցած փաստի առնչությամբ տարածել է հայտարարություն

«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերությունը 2019 թվականի հունվարի 16-ին, Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի ունեցած փաստի առնչությամբ տարածել է հայտարարություն:

Ընկերությունը մեկնաբանում է, որ 2019 թվականի հունվարի 16-ին «ՂազՏրանսԳազ-Թբիլիսիի» թեժ գիծ գրանցվել է քաղաքացի Գիորգի Իմեդաձեի կանչը Դիդի Դիղոմիում, Ավթանդիլի փողոցում գտնվող շենքի շքամուտքում գազի հոտի մասին, որից հետո նշված ընկերության աշխատակիցները ժամանել են վայր և ստուգել նշված վայրը, վերելակը:

«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն հայտարարում է, որ նշված վայրերն ստուգվել բնական գազի համակենտրոնացումը պարզող հատուկ ապարատով: Սարքը չի հաստատել գազի արտահոսք:

«Պայթյունի պատճառներն այս պահի դրությամբ հայտնի չեն: Ցանկանում ենք նշել, որ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառները պարզելու նպատակով «ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն սերտ համագործակցում է քննչական մարմինների հետ: Ընկերությունը շահագրգռված է, որ հետաքննությունն անցկացվի լիարժեք և օբյեկտիվ կերպով և բոլոր հարցերը ստանան պատասխան»,- ասվում է հայտարարությունում: