Պայթուցիկ սարքի մասին ծանուցում է ստացել նաև Բաթումիի «Պրոգրես» դպրոցը
Պայթուցիկ սարքի մասին ծանուցում է ստացել նաև Բաթումիի «Պրոգրես» դպրոցը

Պայթուցիկ սարքի մասին ծանուցում է ստացել նաև Բաթումիի վրաց-ամերիկյան «Պրոգրես» դպրոցը, որից հետո ուսումնական գործընթացը դադարեցվել է։ Շենքից  տարհանել են բոլորին։

Իրավապահները տեղում են, տարածքն ուսումնասիրել են կինոլոգները։ Առայժմ շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Կինոլոգներն արդեն ստուգում են շենքի չորրորդ՝ վերջին հարկը։

Մինչ այդ հաղորդվել էր, որ տարհանում է հայտարարվել Քութայիսիի «Պրոգրես» մասնավոր դպրոցում՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով։