Պավել Հերչինսկի. Բռնության և դաժանության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն
Պավել Հերչինսկի. Բռնության և դաժանության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն

Բռնության և դաժանության համար պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն,- ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։

Նրա խոսքով, բռնությունը միանգամայն անընդունելի է:

«Դեկտեմբերի 9-ին մենք նշեցինք Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օրը։ Վրաստանում հանդիպել եմ իրավապաշտպանների խմբի հետ։ Ինձ ասացին, թե ինչ է կատարվում, ծեծը, հատկապես ձերբակալությունից հետո, հավասարազոր է խոշտանգումների։ Սա պետք է դադարեցվի: Ով էլ կանգնած է այս ծեծի հետևում, հատկապես այն հանցավոր խմբավորումները, որոնք մենք տեսանք Թբիլիսիի փողոցներում անցած շաբաթավերջին, պետք է հետաքննվի։ Ոստիկանության, հատուկ նշանակության ջոկատի և այս հանցավոր խմբավորումների բռնության, դաժանության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ես գիտեմ, որ նրանցից ոմանց վարչական իրավախախտման մեղադրանք է առաջադրվել։ Այդ մարդիկ պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է Պավել Հերչինսկին։