Պատվաստման կապակցությամբ լավ նորություններ կան, մի քանի ուղղություններով ընթանում են բանակցություններ. Թենգիզ Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար, Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութերի ներմուծման կապվածլավ լավ նորություններ կան : Ըստ Ցերցվաձեի, համապատասխան բանակցություններ են ընթանում արտադրող ընկերությունների հետ:
«Պատվաստումների մասին լավ նորություններ կան: Փետրվարի վերջին կստանանք «Փայզերի» պատվաստանյութի խոստացված 30 000 դեղաչափերը, որոնցով հիմնականում պատվաստելու են առողջապահական համակարգի աշխատողները, դա այդպես է ամբողջ աշխարհում: Բացի այդ, «Կովաքս» հարթակի միջոցով կստանանք «Աստրազենեկայի» պատվաստանյութի մոտ 200 000 չափաբաժին, ինչը նույնպես շատ նշանակալի առաջընթաց է: Պատվաստվելու են ռիսկի խմբերի ներկայացուցիչները և այլ առողջապահական աշխատողներ:
Ես ոչ պաշտոնական տեղեկատվություն ունեմ, եթե ոչ կիսապաշտոնական. Բացի այդ, մեր կառավարությունը և համապատասխան մարմինները, Հիվանդությունների վերահսկման կենտրոնը և Առողջապահության նախարարությունը անձնական բանակցությունների արդյունքում հասել են նրան, որ այժմ ՝ փետրվար-մարտ ամիսներին, Վրաստան կառաքվի ևս 150 հազար դեղաչափ: Սա արդեն լուրջ է, շատ լավ առաջին քայլերի համար:
Մենք կկարողանանք պատվաստել ամենաբարձր ռիսկային խմբերը, և եթե հաշվի առնենք, որ առանց պատվաստանյութի կարողացել ենք բարելավել համավարակաբանական իրավիճակը, այս գործընթացը կօգնի մեզ: Կարծում ենք, որ Վրաստանի համար ամենավատ ժամանակաշրջանն ավարտվել է:
«Ես ասացի երաշխավորված պատվաստանյութեր, որպեսզի ոչ ոք չհիասթափվի, և շատ ավելի հավանական է, որ բանակցություններ են ընթանում մի քանի ուղղություններով, և ոչ միայն «Աստրազենեկայի» հետ»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Թենգիզ Ցերցվաձեն:
Միևնույն ժամանակ, Ցերցվաձեն մեկնաբանել է Սուրբ Սինոդի որոշումը, որում քննարկվել է պատվաստումների հարցը:
«Եթե նրանք պատվաստումն ընդունելի համարեն, և սահմանափակումներ չլինեն, մերժում չի լինի, դա շատ կարևոր է: Սա նշանակում է, որ սկզբունքորեն եկեղեցին տալիս է իր համաձայնությունը, այժմ մենք, բժիշկները և վարչակազմը, պետք է որոշենք, թե որքան կօգտագործենք այդ համաձայնությունը: Այնպես որ, ես հստակ չգիտեմ սինոդի որոշումը, բայց ինչպես ինձ ասացին, այն ընդունելի է», – ասել է Թենգիզ Ցերցվաձեն:
Վրաստանի Առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի որոշման մեջ ասվում է. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ կովիդ համավարակի հետ կապված պատվաստումների գործընթացը հայտարարվել է, որպես կամավոր և ոչ պարտադիր: Սա հատկապես կարևոր է այսօր, երբ պատվաստանյութը նոր է մշակվել, և տարբեր երկրների առողջապահական ոլորտի մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այդ մասին: Մենք նշում ենք, որ ցանկացած անձ, անկախ նրա սոցիալական կարգավիճակից, հասարակական կամ մասնավոր գործունեությունից, չպետք է դառնա հետապնդման, անպատվության օբյեկտ, ինչպես պատվաստվելու այնպես էլ չպատվաստվելու դեպքում»: