ՊԱԾ-ի տեղեկությամբ, Գաբրիել Սալոսի փողոցում ձերբակալված է մեկ անձ, հատուկ գործողությունը շարունակվում է
Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողություն արդյունքում ձերբակալված է մեկ անձ, իսկ մնացած անձանց կալանավորելու համար ընթանում է հատուկ գործողություն:
Այս մասին այսօր անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է պետական անվտանգության ծառայության մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Նրա խոսքով, նախնական տեղեկությամբ, նշված անձինք Վրաստանի քաղաքացիներ չեն և ահաբեկչական խմբավորման անդամներ են:
«Ժամեր շարունակ, պետական անվտանգության հակաահաբեկչական վարչությունը գործողության սկզբնական փուլում վարում էր բանակցություններ նրանց հետ՝ իրավապահներին հանձնվելու առիթով, որից հրաժարվել են: Հանցավոր խմբի անդամները ավտոմատ հրազենից կրակ են բացել և նռնակներ նետել: Հրաձգության արդյունքում վիրավորվել է պետական անվտանգության ծառայության հատուկ օպերատիվ վարչության մեկ աշխատակից: Այս պահին պարզվում է նշված անձանց ինքնությունը»,- հայտարարել է Գիորգոբիանին: