Պատրաստվում ենք մեծ տոնակատարության համար, շնորհակալություն ամերիկացիներին չտեսնված աջակցության համար. Դոնալդ Թրամփ
Պատրաստվում ենք մեծ տոնակատարության համար, շնորհակալություն ամերիկացիներին չտեսնված աջակցության համար. Դոնալդ Թրամփ

Մենք պատրաստվում ենք մեծ տոնակատարության համար,- այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ:

Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները ֆենոմենալ են և դա մեծ հաջողություն է: Նա շնորհակալություն հայտնեց ամերիկացի ժողովրդին աջակցության համար:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին անհավատալի աջակցության համար: Այսօր միլիոնավոր մարդիկ քվեարկեցին մեր օգտին»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Դոնալդ Թրամփի խոսքով, մի խումբ մարդիկ փորձում են զրկել իր կողմնակիցներին քաղաքացիական իրավունքներից:

«Մենք դա թույլ չենք տա», – ասել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում հաղթել է Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում:

«Այս երկրի ռեկորդային թվով քաղաքացիներ դուրս են եկել և կատարել իրենց ընտրությունը», – ասել է Թրամփը: