Պատմության մեջ առաջին անգամ Կուբայում ջերմաստիճանը իջել է մինչև զրո աստիճան
AME519. LA HABANA (CUBA), 01/02/2026.- Fotografía que muestra un vehículo transitando por el malecón este domingo, en La Habana (Cuba). Inundaciones asociadas a un frente frío y fuertes marejadas para el litoral norte del occidente, con impacto probable en La Habana, se prevé un incremento de los vientos del noroeste y marejadas que podrían alcanzar intensidades fuertes en el litoral norte. EFE/ Ernesto Mastrascusa
Պատմության մեջ առաջին անգամ Կուբայում ջերմաստիճանը իջել է մինչև զրո աստիճան։
Կուբայի Ազգային օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով՝ ջերմաստիճանի ռեկորդային անկում է գրանցվել երկրի արևմտյան մասում։
«Առավոտյան ժամը 04:00-ին Մատանզաս նահանգի Ինդիո Հատուեյ օդերևութաբանական կայանը ցույց է տվել 0.1 աստիճան նվազագույն ջերմաստիճան։ Ջերմաստիճանը շարունակել է իջնել, և առավոտյան ժամը 07:00-ին գրանցվել է 0 աստիճան։ Սա ազգային ռեկորդ է նվազագույն ջերմաստիճանի համար։ Նախորդ ռեկորդային 0.6 աստիճան ջերմաստիճանը գրանցվել է Բայնոա կայանում 1996 թվականի փետրվարի 18-ին», – ասվում է Կուբայի Ազգային օդերևութաբանական ինստիտուտի հայտարարության մեջ։
Օդերևութաբանները բացատրել են, որ Կուբան գտնվում է արկտիկական ծագում ունեցող շատ ցուրտ և չոր օդային զանգվածի ազդեցության տակ։