Պատգամավորների մի մասը իսկապես պատրաստվում է իրեն հասանելիք աշխատավարձը փոխանցել քաղաքացիական ակտիվիստներին, այսոր դիմադրության կենտրոնները Թբիլիսիում և Բաթումիում են, ձեր օգնությամբ այս հրդեհը կտարածվի նաև այլ քաղաքներում. Գիգի ՈՒգուլավա

16:44, 30.12.2020

Պատգամավորներից ոմանք իսկապես պատրաստվում են իրենց աշխատավարձերը փոխանցել քաղաքացիական ակտիվիստներին, որպեսզի այդ գումարները կրկին օգտագործվեն Իվանիշվիլիի ռեժիմի դեմ պայքարի համար, – այս մասին «Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգի ՈՒգուլավան գրել է իր ֆեյսբուքում, պատասխանելով  խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը:

Ըստ Ուգուլավայի, որքան ընդդիմության դիմումը կերկարացվի, այնքան շատ գումար կուղղվի իշխանության դեմ պայքարին:

«Իսկապես, իմ Իրակլի: Պատգամավորների մի մասը իսկապես պատրաստվում են իրենց աշխատավարձերը հանձնել քաղաքացիական ակտիվիստներին, որպեսզի այդ գումարները կրկին օգտագործվեն Իվանիշվիլիի ռեժիմի դեմ պայքարելու համար: Այնպես որ, որքան շատ կերկարաձգեք դիմումների բավարարումը, այնքան ավելի շատ գումար է օգտագործվում ձեր դեմ պայքարելու համար: Այսօր Թբիլիսիում և Բաթումիում կան դիմադրության կենտրոններ: Շուտով, ձեր օգնությամբ, պարոն Իրակլի, այս հրդեհը կտարածվի նաև այլ քաղաքներում», – գրել է Գիգի Ուգուլավան:

Հիշեցնենք, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդդիմության որոշ պատգամավորներ, իրենց աշխատավարձերը ստանալու խնդրանքով դիմել են Ֆինանսական վարչությանը, չնայած այդ պատգամավորները հայտարարել են, որ չեն ցանկանում մուտք գործել խորհրդարան:

Նմանատիպ