Պատգամավոր Գիորգի Լոմիան հայտարարում է, որ ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի աշխատանքին ներգրավվելու է «հայրենասերների դաշինքի» երկու անդամ
«Հայրենասերների դաշինք»-ի անդամ, պատգամավոր Գիորգի Լոմիան հայտարարում է, որ իրենց խմբակցությունից հետաքննչական հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու է երկու անդամ:
Ինչպես առաջին ալիքին հայտնել է Լոմիան, այս թեմայի շուրջ իշխող թիմի հետ անց են կացվել միայն ընդհանուր կոնսուլտացիաներ:
Պատգամավորը այս պահին գտնվում է Ռուսաստանում և ինչպես նշել է, բոլոր մանրամասները հայտնի կդառնան միայն նրա Թբիլիսի վերադառնալուց հետո:
Ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի ձևաորման հարցով կոնսուլտացիաներ են ընթանում խորհրդարանային մեծամասնության և փոքրամասնության միջև:
Հեղինակ -
Edgar Barsegyan