Ալեկո Էլիսաշվիլին հայտարարում է, որ նրան առաջարկել են գլխավորել ընտրությունների կապակցությամբ խորհրդարանական հետաքննչական հանձնաժողովը
Ալեկո Էլիսաշվիլին հայտարարում է, որ նրան առաջարկել են գլխավորել ընտրությունների կապակցությամբ խորհրդարանական հետաքննչական հանձնաժողովը

Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարում է, որ «Վրացական երազանք»-ից ստացել է առաջարկ, գլխավորել խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հետաքննչական հանձնաժողովը:

««Վրացական երազանքն» ունի երկու շաբաթ, այս հանձնաժողովը համալրելու համար: Այո, կար այնպիսի կարծիք, որ ես կլինեմ այս հանձնաժողովի նախագահը: Առաջարկը «Վրացական երազանքի» ներկայացուցիչների կողմից էր, Բոկերիան հո չէր առաջարկի դա ինձ: «Վրացական երազանք»-ից առաջարկ կար, որ ես լինեմ այս հետաքննչական հանձնաժողովի նախագահը, որը պետք է հաստի և պարզի, արդյոք կեղծվել են հոկտեմբերի 31-ի ընտրությունները:

Մենք մեծ ուրախությամբ կներգրավվեինք: Պարզապես ընտրություններից մեկուկես ամիս առաջ հիմնադրված և գրանցված մեր կուսակցությունը, որը մի բուռ կամավոր դիտորդներ ուներ, ընտրական հանձնաժողովի անդամ չի ունեցել: Հետևաբար, եթե մենք ուզում ենք ցույց տալ ամբողջ Վրաստանի տվյալները, արդյոք կեղծիք է եղել, մենք պետք է ցույց տանք ամբողջ Վրաստանի պատկերը, և մեր կուսակցությունը հանձնաժողովի անդամներ չի ունեցել ամբողջ Վրաստանում», – հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին: