ՊԱԾ-ում հայտարարում են, որ բռնազավթիչ ռեժիմի կողմից, իբր Վաժա Գափրինդաշվիլիի հեռախոսազրույցը տարածելը ներկայացնում է ապալրատվություն
ՊԱԾ-ում հայտարարում են, որ բռնազավթիչ ռեժիմի կողմից, իբր Վաժա Գափրինդաշվիլիի հեռախոսազրույցը տարածելը ներկայացնում է ապալրատվություն

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ բռնազավթված ռեժիմի կողմից իբր, Վաժա Գափրինդաշվիլիի հեռախոսազրույցի տարածումը, իրենից ներկայացնում է վրաց բժշկի դեմ կեղծ մեղադրանքի մաս:

«Բռնազավթիչ ռեժիմի կողմից արված հայտարարությունը իրենից ներկայացնում է Վաժա Գափրինդաշվիլիի դեմ ուղղված հորինված մեղադրանքի բաղկացուցիչ մաս և նպատակաուղղված ապատեղեկատվություն:

Բռնազավթիչ ուժերի կողմից Վաժա Գափրինդաշվիլիի նկատմամբ իրականացրաց ցանկացած գործողություն անօրինական է և չունի որևէ իրավական հիմք»,- հայտարարել են ՊԱԾ-ում:

Գերատեսչության հաղորդմամբ, բռնազավթված տարածքում և բռնազավթված գծի երկայնքով անվտանգության միջավայրի պահպանման նպատակով, անհրաժեշտ է  Վաժա Գափրինդաշվիլիի անհապաղ ազատում:

«Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից Վաժա Գափրինդաշվիլիին անօրեն կալանքից ազատելու համար ընթանում է ակտիվ աշխատանք, այդ մասին տեղեկացված է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը, ինչպես նաև գործընթացում ներգրավված են Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները», – ասված է ՊԱԾ-ի հայտարարությունում:

Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված անվտանգության կոմիտեն, իբր հրապարակել է Վաժա Գափրինդաշվիլիի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Այսպես կոչված իշխանությունները հայտարարել են նաև, որ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ձերբակալության կապակցությամբ նրանց վրա ճնշումը անհեռանկարային է: