Հունվարի 14-ը Վրաստանում նշվում է որպես պետական դրոշի օր։ Ազգային խորհրդանիշի հանդեպ հարգանքի նշանով Վրաստանի պաշտպանության ուժերի զինծառայողները պետական օրհներգի հնչյունների ներքո հանդիսավոր կերպով բարձրացրել են երկրի դրոշները։
Դրոշի օրվա կապակցությամբ դրոշի բարձրացման արարողություններ են անցկացվել Վրաստանի պաշտպանության նախարարության տարածքում, ինչպես նաև պաշտպանության ուժերի ռազմական բազաներում։
Վրաստանի պետական դրոշի օրը սահմանված է երկրի օրգանական օրենքով։
Այս մասին տեղեկությունը տարածել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։