Պաշտպանության ոստիկանության վարչությունում հայտարարում են, որ 58 հազար լարի արժեքի կահույք գնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

18:45, 17.12.2020

Ներքին գործերի նախարարության, պաշտպանության ոստիկանության վարչությունում հայտարարում են, որ այն տեղեկությունը, իբր վարչությունը ղեկավարության համար գնել է 58 հազար լարի արժեք ունեցող կահույք, չի համապատասխանում իրականությանը:

«Մենք ցանկանում ենք արձագանքել լրատվամիջոցներից մեկի կողմից տարածած տեղեկատվությանը, իբր պաշտպանության ոստիկանության վարչությունը ձեռք է բերել 58 հազար լարի արժեք ունեցող կահույք, որը նախատեսված է ղեկավարության համար: Նշված տեղեկությունը կեղծ է, պաշտպանության ոստիկանության վարչությունում նման գնում չի կատարվել:

Ինչ վերաբերում է վեց ավտոմեքենայի գնմանը, ապա այդ մեքենաները նախատեսված են պաշտպանության ոստիկանության տեխնիկական խմբերի համար»,- ասված է պաշտպանության ոստիկանության վարչության հայտարարության մեջ:

Նմանատիպ