Պաշտպանության նախարարությունը պատրաստել է պահուստային համակարգի նոր հայեցակարգը
Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստել է պահուստային համակարգի նոր հայեցակարգ: Այդ հարցի շուրջ այսօրվա կառավարության նիստին խոսել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը, նոր հայեցակարգը նկատի ունի ամբողջ պաշտպանությունում Վրաստանի քաղաքացիների ներգրավվածությունը և մոբիլիզացման ռեսուրսների օպտիմալ կիրառումը:
«Մեկ բան ակնհայտ է, նորագույն պատմությունը ցույց տվեց, որ գործող պահուստի և մոբիլիզացման համակարգը վերափոխման և կատարելագործման անհրաժեշտություն ունի և հզոր պահուստային համակարգը անչափ կարևոր է մեր երկրի համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Լ.ան Իզորիային, տարված աշխատանքի համար: Վստահ եմ, որ խորհրդարանական քննարկումները, որոնք կսկսվեն այսօր, կլինեն շատ արդյունավետ: Վստահ եմ, խորհրդարանից բացի կներգրավվեն նաև այս ուղղությունների փորձագետները և արդյունքում, մենք կստանանք այն համակարգը, որը կլինի հավասարակշռված, ճիշտ և այն անհրաժեշտությունից ելնելով, որն ունի մեր երկիրը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: