Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությանը շնորհվել է ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության բազմազգ գումարտակի գործընկերոջ կարգավիճակ
Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և ՆԱՏՕ-ի բազմազգ ռազմական ոստիկանության գումարտակի (MNMPBAT) միջև ստորագրվել է գործընկերության համաձայնագիր: Վրացական կողմից փաստաթուղթը ստորագրել է ռազմական ոստիկանության պետ, պաշտպանության գնդապետ Գիորգի Բուբունաուրին, իսկ ՆԱՏՕ-ի կողմից ՝ դաշինքի ռազմական ոստիկանության բազմազգ գումարտակ մտնող երկրների՝ Լեհաստանի, Խորվաթիայի, Չեխիայի և Սլովակիայի ռազմական ոստիկանության ղեկավարները:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, համավարակի պատճառով ստորագրման արարողությունը իրականացվել է հեռակա կարգով:
«Գործընկերության համաձայնագիրը կնպաստի ռազմական ոստիկանության գումարտակների, որպես ՆԱՏՕ-ի հետ կապված ստորաբաժանումների զարգացմանը, ինչը ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթով սահմանված, ռազմական ոստիկանության նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն է: Ռազմական ոստիկանությանը գործընկերի կարգավիճակ շնորհելու համաձայնագիրը, ներառում է համագործակցության մի շարք ասպեկտներ և կենտրոնանում է ՆԱՏՕ-ի բազմազգ ռազմական ոստիկանության գումարտակի գործողություններին, դասընթացներին և վարժանքներին մասնակցությանը:
Գործընկերության նպատակն է մինչև 2022 թվականի ավարտը նախապատրաստել Վրաստանի ռազմական ոստիկանության դասակին՝ ՆԱՏՕ-ի բազմազգ ռազմական ոստիկանության գումարտակի լիիրավ անդամակցությանը (Participant Status): Համաձայնագիրը հստակ ցույց է տալիս ՆԱՏՕ-ում ավելի շատ Վրաստանի գոյություն, ինչը էլ ավելի կամրապնդի ռազմական ոստիկանության կարողությունները և կխորացնի համատեղելիությունը ՆԱՏՕ-ի հետ», – հայտարարել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:
Նրանց խոսքով, ստորագրման արարողությանը ներկա էին Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Ճիճինաձեն, ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի շրջանակներում Վրաստանում մշտական ՆԱՏՕ-ի խմբի ղեկավարի տեղակալ, գնդապետ Մարիան Դորկան (Ռումինիա), Վրաստանում Լեհաստանի հանրապետության պաշտպանության կցորդ, գնդապետ Ադամ Ավձիեժը և ռազմական ոստիկանության նախաձեռնության ղեկավար, գտնդապետ Պյոտր Պավլիցան: