Պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ընդունել է Կատարի Պետության դեսպանին
Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ճանաչողական հանդիպում է ունցել Կատարի պետության դեսպան Ալի Յուսուֆ Աբդուլռահման Ալ-Մուլլայի հետ։ Նախարարը շնորհավորել է նրան Վրաստանում դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում։
Իրակլի Չիքովանիի խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է խորացնել Կատարի պետության և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությունը։
Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարի՝ Կատարի պետության փոխվարչապետ, պաշտպանության հարցերով պետական նախարար Շեյխ Սաուդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հրավերով Դոհա կատարած այցը և նրա գործընկերոջ հետ հանդիպումը։
Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից։