Պաշտոնական լրատվությամբ Ֆրանսիայի զինված ուժերի կործանիչները Սիրիայում գցել են 12 հրթիռ
Ֆրանսիայի զինված ուժերի կործանիչները Սիրիայում գցել են 12 հրթիռ,-լրատվությունն այս մասին տարածում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում պարզաբանում են, որ բոլոր հրթիռները հասել են իր նշանակետին և ոչ մեկը ետ չի մղվել Սիրիայի պաշտպանական համակարգերի կողմից:
Ֆրանսիայի նախագահը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին հրամանը արձակել է մի քանի ժամ առաջ:
Արդյունքում, ֆրանսիական կործանիչները, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին գրոհել են Սիրիայի քիմիական զենքի պահոցների վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan