Պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, կառավարության գրասենյակում տեղի կունենա պաշտոնական ընդունելություն:
Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելու է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան: Վրաստանի և Հայաստանի վարչապետները կհանդիպեն դեմ առ դեմ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում: Հանդիպման ավարտից հետո Գիորգի Գախարիան և Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ կանեն լրատվամիջոցներ համար:
Պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նիկոլ Փաշինյանը պատվիրակության անդամների հետ միասին կմեկնի հերոսների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար պայքարում զոհված հերոսների հուշահամալիրին:
Հայաստանի կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան կավարտվի մարտի 4-ին: