Պարսից ծոցի երկրներում գիշերվա ընթացքում իրականացված հարվածների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել
Պարսից ծոցի երկրներում գիշերվա ընթացքում իրականացված հարվածների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել

Պարսից ծոցի երկրներում գիշերվա ընթացքում իրականացված հարվածների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «BBC»-ն։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուբայում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են քաղաքի հարավային մասում գտնվող բնակելի տների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է տարբեր երկրների չորս քաղաքացի։

Բացի այդ, տարածված տեղեկությունների համաձայն՝ Սաուդյան Արաբիայում, մասնավորապես՝ Ալ-Խարջ քաղաքում, անօդաչու սարքի բեկորների ընկնելու հետևանքով վիրավորվել է երկու մարդ, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ և երեք տուն։