Պարեկային ոստիկանությունում ներդրվում է նոր ամերիկյան մոդել - ՆԳՆ (վիդեո)

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, համակարգայի նորացման շրջանակներում, շարունակվում է պարեկային ոստիկանության բարեփոխման հետագա փուլը: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական հակաթմրանյութային և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի աջակցությամբ, պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցներն ավարտել են վերապատրաստման կուրսը, արդյունքում մոտ ապագայում կներդրվի աշխատանքի նոր չափանիշ:

«Նորույթի համաձայն, պարեկ-տեսուչները ավտոճանապարհային պատահարի վայրում դուրս կգրեն միայն տուգանային և ալկոհոլային հարբածության չեկ: Դրա հետևանքով զգալիորեն կլիցքաթափվի երթևեկությունը:

Դրա հետ մեկտեղ, պարեկային ոստիկանությունում ներդրվում է նոր ամերիկյան  մոդել, որը ենթադրում է ստանդարտ, երկու հոգուց բաղկացած պարեկային անձնակազմի հետ միասին, նոր պարեկ տեսուչների ավելացում, որոնք պարեկություն կիրականացնեն առանց զուգընկերոջ: Արդյունքում, ավելի շատ ուշադրություն կհատկացվի քաղաքի փողոցներում ավտոճանապարհային երթևեկության և փարքինգի կարգավորմանը»,- հայտարարում են ՆԳՆ-ում: