Նոր ծրագրի միջոցով շտապ օգնության և պարեկային ոստիկանության բրիգադները 112-ի հաղորդագրությունները անմիջապես կստանան իրենց համակարգիչներում
Նոր ծրագրի միջոցով շտապ օգնության և պարեկային ոստիկանության բրիգադները 112-ի հաղորդագրությունները անմիջապես կստանան իրենց համակարգիչներում

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ կենտրոնում ներդրվել է ներքին հաղորդակցական ծրագրավորման ապահովում, որի միջոցով «112» մտած հաղորդագրությունը ավտոմատ կերպով ուղարկվելու է շտապ օգնության և պարեկային ոստիկանության բրիգադներին: Նոր նախագիծը այսօր Եվրոպայի հրապարակում ներկայացրել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշվել է շնորհանդեսի ժամանակ, 112-ի ներքին հաղորդակցական ծրագրավորման ապահովումը աջակցելու է՝ լրատվության փոխանցման արագությանը, հետագա հաղորդակցության ժամանակի նվազեցմանը և ստույգ լրատվության կարճ ժամկետում փոխանցմանը: Նոր ծրագրի միջոցով կառավարման կենտրոնի օպերատորը, էլեկտրոնային հաղորդագրությամբ կարճ ժամկետում տեղյակ կպահի շտապ օգնության բրիգադներին և պարեկային ոստիկանության աշխատակիցներին կանչի մանրամասների մասին:

Ինչպես նշում են ներքին գործերի նախարարությունում, էլեկտրոնային համակարգին անցնելը նվազեցնելու է թերությունների քանակը և աջակցելու է ծառայության որակի բարելավմանը: