Պակիստանն արգելել է «Թեհրիկ-ե-Լաբայկ» իսլամիստական կուսակցությունը, որը հայտնի է նաև որպես «Պակիստանի թալիբներ»
Պակիստանում, ահաբեկչության դեմ օրենքի հիման վրա, արգելվել է իսլամիստական «Թեհրիկ-ե-Լաբայք» կուսակցությունը, որը նաև հայտնի է որպես Պակիստանի «Թալիբան»։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ որոշումն ընդունվել է Պակիստանի կառավարության կողմից միաձայն։ Վարչապետ Շահբազ Շարիհը Իսլամաբադում հայտարարել է դրա մասին։
Մինչ այդ երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր «Թեհրիկ-ե-Լաբայք»-ի կողմից իրականացված բռնի և ծայրահեղական գործողությունների մասին։ Նախարարի խոսքով՝ այս խմբավորումը բազմիցս ապակայունություն և քաոս է առաջացրել երկրի տարբեր շրջաններում։
Հաղորդվում է, որ Պակիստանի «Թալիբանը» արդեն մեկ անգամ՝ 2021 թվականին, արգելվել էր, սակայն վեց ամիս անց արգելքը հանվել էր այն պայմանով, որ խմբավորումը հրաժարվի բռնություններից և հասարակական կարգի խախտումներից։