Պակիստանի կառավարության տվյալներով՝ մարտերի ընթացքում զոհվել է 50 հնդիկ զինվոր, մինչդեռ Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ պակիստանյան հարձակման հետևանքով զոհվել է 16 քաղաքացիական անձ
Պակիստանի կառավարության տվյալներով՝ մարտերի ընթացքում զոհվել է 50 հնդիկ զինվոր։ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթուլլահ Թարարը հայտարարել է, որ պակիստանցի զինվորները պայթեցրել են Հնդկաստանի բանակի դիրքը փաստացի սահմանի երկայնքով։
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը հայտարարում է, որ Հնդկաստանի հարձակման հետևանքով զոհվել է 31 խաղաղ բնակիչ, որի համար Հնդկաստանը գին կվճարի։
Պակիստանի կառավարության տվյալներով՝ մայիսի 7-ի գիշերվանից ի վեր չեզոքացվել է հնդկական բանակի կողմից արձակված 25 անօդաչու թռչող սարք։
Իր հերթին, հնդկական բանակը պնդում է, որ Լահոր քաղաքում ոչնչացրել է պակիստանյան հակաօդային պաշտպանության համակարգ։ Հնդկաստանի կառավարության տվյալներով՝ Պակիստանի հարձակման հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ։ Հնդկաստանի կառավարությունը նաև հայտարարել է, որ Պակիստանի և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի դեմ ուղղված հարվածների արդյունքում սպանվել է մոտ 100 «ահաբեկիչ»։