Պակիստանը և Աֆղանստանի թալիբները համաձայնության են եկել 48-ժամյա հրադադարի շուրջ
Պակիստանը և Աֆղանստանի թալիբները համաձայնության են եկել 48-ժամյա հրադադարի շուրջ

Պակիստանն ու Աֆղանստանի «Թալիբան»-ը համաձայնության են հասել 48-ժամյա կրակի դադարեցման շուրջ. Համաձայնությունը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 18:00-ից։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

«Պակիստանն ու Աֆղանստանը անկեղծ ջանքեր կգործադրեն, որպեսզի բարդ, բայց դրական լուծում գտնեն երկխոսության միջոցով», – նշված է Պակիստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումները սկսվել էին հոկտեմբերի 11-ին։ Սաուդյան Արաբիայի և Կատարի միջնորդությամբ հակամարտությունը ժամանակավորապես դադարեցվել էր, սակայն փակվել էին երկու երկրների միջև բոլոր սահմանային անցակետերը։ Այսօր առավոտյան կողմերի միջև բախումները վերսկսվել են։ Մամուլի տվյալներով՝ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։