Պաատա Սալիան հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
Պաատա Սալիան հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպան Չժոու Ցյանի հետ։

Արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Պաատա Սալիան Չոու Ցյանին ներկայացրել է նախարարության գործունեության առաջնահերթ ոլորտները։

«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարներին», – ասվում է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։

Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են արդարադատության փոխնախարար Բեքա Ձամաշվիլին, դեսպանատան առաջին քարտուղար Վան Տանը և դեսպանատան կցորդ Չեն Չուեյպինը։