Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։
Նախարարության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների իրավասու մարմինների միջև իրավական ոլորտում սերտ և արդյունավետ համագործակցությունը և հայտնել են իրենց պատրաստակամությունը ապագայում ավելի խորացնելու փոխադարձ համագործակցությունը։
Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արդարադատության փոխնախարարներ Մերաբ Տուրավան, Լաշա Մաղրաձեն և Գիորգի Դգեբուաձեն, ինչպես նաև Թուրքիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Բորան Ջան Կոչբողանը։